«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիան է, Հայաստանը 18-րդն է (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիայի ներկայացուցիչ Էմելի դե Ֆորեսթն է՝ Only Teardrops երգով: 15 րոպե տևած քվեարկության, ինչպես նաև պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների արդյունքում՝ 50/50 տարբերակով, մասնակից պետությունները հնչեցրին քվեարկության իրենց արդյունքները, որի համագումարի արդյունքում էլ հաղթեց Դանիան:

Իսկ Հայաստանը ներկայացնող Dorians ռոք խումբը բավարարվեց 18-րդ տեղով: Ի դեպ, Հայաստանն իր հերթին առավելագույն տասը և տասներկու միավորները շնորհեց հարևան Վրատանին և Ուկրաինային:

Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդում՝ Ուկրաինան, չորրորդ տեղը զբաղեցրեց Նորվեգիան, իսկ լավագույն հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։

Նշենք, որ Dorians ռոք խմբի Lonely Planet երգի հեղինակը Black Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի հեղինակ Թոնի Այոմին է:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին ու 16-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում ընտրվեցին քսան երկիրների ներկայացուցիչներ, որոնք այսօր եզրափակիչ փուլում ներկայացան մրցույթի հիմնադիր ու անցած տարի մրցույթում հաղթած պետությունների ներկայացուցիչների հետ:

Ձեզ ենք ներկայացնում նաև լուսանկարներ ետնաբեմից՝ Doriansofficial instagram ֆոտոբլոգից ու խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

dorians1 dorians2 dorians3 dorians4

Տեսանյութեր

Լրահոս