Ազգային ժողովը մերժեց Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների առաջարկված Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու հանձնաժողոցվի ստեղծման հարցին, որովհետև այդտեղ, նրա խոսքով, օրինականության խնդիր գոյություն ունի: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ դեռևս տարվա սկզբին ՀՀԿ-ն հրապարակավ հայտարարել էր, որ ընտրություններից հետո այս հարցը ընդունվելու է` կողմ է քվեարկվելու մեծամասնության կողմից:
Սակայն, հարցը քվեարկության դնելուց հետո 48 կողմ, 57 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Մարտի մեկի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մերժվեց: