Տ. Սարգսյան. ՀՀ կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որ ՀՀ-ին մատակարարվող գազը լինի առավել ցածր գնով

«Կարևոարգույն փոփոխությունը, որը պետք է իրականցնենք` մտածելակերպի, վարքագծի կանոնների մեջ է»,- այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով Կառվարության նոր ծրագիրը: Այս առնրչությամբ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց Խաչատուր Քոքոբելյանը:

«Սա առաջին դեպքը չէ, որ խիստ հավաստիացումներով հիմնավորում ենք լսում, որ օրեցօր մեր ժողովրդի վիճակը բոլոր բնագավառներում պետք է փոփոխության ենթարկվի: Բայց օրեցօր քաղաքացիների վիճակը վատանում է, իսկ արտագաղթը կարող է բերել մի կրիտիկական պահի: Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը, որ իրանական գազը բերվի Հայաստան: Աբսուրդ չէ՞, որ մի քանի հարյուր կիլոմետրի վրա գտնվող գազը չենք բերում Հայաստան ու ռուսական գազի մենաշնորհի պատճառով հայտնվել ենք այս իրավիճակում»։

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, թե վերջին 20 տարիների ընթացում ՀՀ կառավարությունն այսքան «կոնկրետ ու առարկայական» ծրագիր չէր ներկայացրել, քան այսօր: «Երբևէ ՀՀ կառավարությունը չի ստանձնել պարտավորություն` ճյուղային զարգացման առումով: Կառավարության պատմության մեջ մենք առաջին անգամ առարկայական ծրագիր ենք մշակել` ժամանակացույցերով: Այսպիսի պրակտիկա երբևիցե չի եղել: Մենք ներկայացնում ենք առարկայական ծրագրերով հագեցած մոտեցումներ: Երբեմն թվում է՝ այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել ու Հայաստանի համար էժան գնով գազ ապահովել:

Այսօր ՀՀ կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որ Հայաստանին մատակարարվող գազը լինի առավել ցածր գնով: Դրա համար անում ենք ամեն ինչ: Այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ, որի նպատակն է հասնել այնպիսի լուծումների, որպեսզի հնարավոր լինի սուբսիդավորել գազի գինը: Իսկ մթնոլորտի փոփոխության առումով՝ ասեմ, որ մենք համագործակցության ճանապարհով ենք գնալու»:

Խ. Քոքոբելյանը հակադարձեց, թե նախկինում չէր կարելի թույլ տալ գազի մենաշնորհը տալ Ռուսաստանին, բայց անգամ այս դեպքում «կառավարությունը չպետք է ձեռքները ծալած նստի»: Տիգրան Սարգսյանն էլ նկատեց. «Ձեռքներս ծալած չենք նստել, գազի գների մատակարարման գները վերջին երեք տարիների ընթացքում չի բարձրացել»:

Տեսանյութեր

Լրահոս