Անուշ, անուշ՝ ևս մի քանի ամիս. Րաֆֆի Հովհաննիսյան

Քիչ առաջ Անի հյուրանոցում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքը:

Նա նախ բարևեց հավաքվածներին, ապա հայտարարեց. «Թող որևէ մեկը կասկած չունենա, ուր էլ հիմա նստած լինի, որ փողոցում կամ հասցեի վրա գրանցված, մեր պայքարը տանելու ենք մինչև հաղթանակ»:

Նա խնդրեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի հիշատակը, ինչից հետո հիշեցրեց. «Ուղիղ մեկ ամիս առաջ այս դահլիճում ես պաշտոնապես առաջարկեցի, որ ՀՀ քաղաքական դաշտում բացվում է համազգային պայքար՝ վերկուսակցական: Արդեն հրատապ է դարձել, ու հավաքականությունը միասնակնությունը, որը չի մեռնելու, ոչ մեկ չի մարեցնելու, նոր ձև է ընդունելու: Եթե ուզում ենք, որ այս վարչակարգն ինքը մեր հռչակագրի համապատասխան իր հետևությունները կատարի, ով ուզում է, կարող է միանալ այս հռչակագրին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ «սրա արդյունքում, ոչ շատ ուշացած, վերջ են տալու իշխանական «փտախտին, կոռուպցիային, իշխանական կեղծիքին, անգործությանը, համատարած աղքատությանը, արտագաղթին: Իրենց վրա չեն կարող պատասխանատվությունը վերցնել արտագաղթի համար, ուզում են մեր վրա բարդեն իրենց խոսնակների, կայքերի միջոցով. տղամարդկություն չունեն, ուզում են մի ամիս ևս անուշ անել աթոռի վրա՝ անուշ, անուշ՝ ևս մի քանի ամիս»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ կյանքը ցույց տվեց, իսկ մեր ազգն էլ լուսավորվեց, թե ով է առաջնորդվում նեղ կուսակցական շահերով, իսկ ով՝ ազնիվ պայքարով. «Փետրվարի 18-ին ես ձեզ հետ միասին հասկացա, թե ով ով է, իսկ ապրիլի 9-ին մենք իմացանք, թե մնացածն ով են: Եվ ով իմ մասին է խոսում, ինչ ուզում են խոսեն, բայց ինձ էներգիայի դասեր թող չտան: Էներգետիկան մի պահի համար չէ: Իրենք չգնացին ժողովրդի համար փոխզիջման, բայց հայ ժողովրդի պահանջը մի օր ժայթքելու է: Աստված տա, որ առանց զոհերի լինի, բայց ժայթքելու է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ մեկնելու է ԱՄՆ, բայց ամսվա վերջին վերադառնալու է: Իսկ այս ամառը, նրա հավաստմամբ, դառնալու է Նոր Հայաստանի համար կայացման շրջան:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ միայնակ այս ամենը անել չի կարող ու վստահություն հայտնեց, որ փոփոխություն է բերելու:

Տեսանյութեր

Լրահոս