Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13.000 դրամով

«2013թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 32.000 դրամից կդառնա 45.000 դրամ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Նախագահը մեր առջև խնդիր է դրել, որ մենք պետք է ձեր դատին ներկայացնենք մի ծրագիր, որն ապահովելու է աշխատավարձերի շոշափելի աճ: Այսօր մենք այդ հաշվարկներն իրականացնում ենք և կներկայացնենք շուտով ձեր դատին մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն աշխատավարձի բնագավառում պետության քաղաքական մոտեցումները: Առաջինը մենք մտադիր ենք ներկայացնել ձեր դատին աշխատավարձերի միասնական սանդղակ, որն ենթադրում է քաղաքական համաձայնության գալ տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի համամասնությունների վերաբերյալ՝ օրենսդիր, գործադիր, դատական: Եվ այդ կոնսենսուսի շնորհիվ մենք կկարողանանք այս 5 տարիների ընթացքում աշխատավարձի ավելի հստակ քաղաքականություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Երկրորդը՝ մենք մտադիր ենք ավելի արագ տեմպերով բարձրացնել նվազագույն աշխատավարձը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս