Վարդգես Գասպարին՝ Աշոտ Կարապետյանին. Կարապետյան, դու լակոտ ես, մարդասպան ես (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այօսր ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային միացել էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով բացականչում էր. «Սերժիկ, սրիկա, Սերժիկ մարդասպան… վարչապետ հանցագործ» և այլն:
Եվ երբ Կառարավարության շենքից դուրս եկավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու մոտեցավ բանակում զոհված զինվորներից մեկի մայրիկին, Վարդգես Գասպարին սկսեց բղավել. «Գասպարյան սրիկա, Կարապետյան սրիկա, մարդասպանը իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնի, սրիկա: Դու ծեծել, խոշտանգել ես Վիրաբյանին… սրիկա, Կարապետյան տականք, խուլիգան, լակոտ»:
Ա. Կարապետյանը որևէ կերպ չէր արձագանքում Վարդգես Գասպարիին ու շարունակում էր խոսել կնոջ հետ:
Անարձագանք մնալով՝ Վարգես Գասպարին շարունակեց. «Կարապետյան, դու լակոտ ես, մարդասպան ես: Դու գողական թափթփուկ ես: Գրիշա Վիրաբյանը խոսում ա, որ դու ես իրան խոշտանգել, տականք»:
168.am-ը Աշոտ Կարապետյանից հետաքրքվեց, թե արդյոք նա չի ցանկանո՞ւմ արձագանքել իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին: «Քաղաքացի է, կարող է խոսել,- ասաց Ա. Կարապետյանը,- ապա ավելացրեց,- Չեղած բաների համար… Ամենալավ պատասպխանը արհամարհանքն է: Համ էլ՝ ես ոստիկան եմ, պետք է անպայման դիմանամ ամեն չեղած մեղադրանքներին»:
Մեր հարցին, թե Գասպարիի հնչեցրած մեղադրաննքները անհի՞մն են, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե, անհիմն են, միանշանակ»:
Մանրամասները՝ տեսանյութում: