Գալուստ Սահակյան. Լևոն Զուրաբյանն առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լւոն Զուրաբյանի ելույթին, ասաց. «Էս Լևոն Զուրաբյանը պատմության մեջ է մնալու` առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց: Բացիլային տրամաբանությամբ ուզում եք ջերմություն ստեղծել: էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը որտեղի՞ց է: Զրոյի կարգավիճակով գալ, զրոյացնել ամբողջ իշխանության գործողությունները… լուրջ կլինե՞ք գոնե մի պահ: էդ որ էդքան խոսում, խոսում, խոսում եք` հլը մի հատ տեսեք որտեղի՞ց եք եկել ու ո՞ւր եք գնում»:
Ըստ Գալուստ Սահակյանի` կառավարության ծրագիրը քաղաքական է, որտեղ բոլոր հարցադրումները կան, այլ բան է, որ «դու դժգոհ ես»:
Նա նշեց նաև, որ ելույթներից հասկացել է, թե կարկուտի ու գազի մասին ընդդիկությունը «այնքան ջերմորեն է խոսում, որ ոնց որ կպավ էլի` խոսալու բան ունեք»:
Հակառակ դեպքում Գ. Սահակյանը կոչ արեց. «Դե գնայիք՝ կարկուտը բռնեիք, փոխանակ առաջարկ անեք, մտածեք…»:
Գ. Սահակյանին ցանկացավ արձագաքնել Լևոն Զուրաբյանը, չնայած, համաձայն ԱԺ կանոնակարգի՝ նա պատասխանելու իրավունք չուներ, բայց քանի որ Գ.Սահակյանի ելույթում հնչել էր նրա անունը, Լ.Զուրաբյանին պատասխանելու իրավունք ընձեռնվեց՝ պայմանով, որ նա արձագանքը կվերաբերվի քվերակության դրվող հարցի հետ:
«Ինձ դուր է գալիս այն հանգամանքը որ նյարդայնացել եք: Դուք գողանալու եք չարաշահելու եք ու դրա մասին լսելու եք ողջ ճշմարտությունը»,- ասաց Լ. Զուրաբյանը, ում խոսափողը, սակայն, Հովիկ Աբրահամյանի պահանջով անջատեցին: