Գուրգեն Արսենյան. Ասոցացման համաձայնագիր ստորագրող պետական պաշտոնատար անձը լրիվ այլ է, Գուրգեն Արսենյանը չի

168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեց, թե Մաքսային միության անդամակցության մասին հայտնի հայտարարությունը դատապարտող եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքներից հետո ԵՄ Ասոցացման համաձայնագիրը արդյոք կնախաստորագրվի՞: Ի պատասխան Գ. Արսենյանն ասաց. «Ասոցացման համաձայնագիր ստորագրող պետական պաշտոնատար անձը լրիվ այլ է, Գուրգեն Արսենյանը չի, ուրիշ մարդ ա: Հարցն ուղղեք իրան: Ես իմ կարծիքը կարող եմ ասել այն պահին, երբ նախաստորագման պահը կգա»:

Մեր հարցին, թե կգա՞ այդ պահը, նա այսպես արձագանքեց. «Կամ կստորագրվի, կամ՝ ոչ»: Այն հարցին, թե որ տարբերակն է ավելի հավանական՝ կստրագրվի՞, թե՞ ոչ, նա պատասխանեց. «50/50 գնահատատենք: Մոտավորապես 50/50»:

Իսկ թե ումի՞ց է կախված նախաստորագրումը, պատգամավորը պատասխանեց. «Մեզանից»: Հարցին, թե ինչպե՞ս է վարաբերում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առաջարկին, թե պետք է միանալ այն միությանը, ով կճանաչի ԼՂՀ անկախությունը, Գ. Արսենյանը պատասխանեց. «Ռուբեն Հակոբյանին հարցրեք: Ես հո ամեն մեկի ասածը չե՞մ մեկնաբանելու»:

Այն հարցին, թե լինելով գործարար պատգամավոր՝ համամի՞տ եք այն տեսակետներին, թե գործարարներին Մաքսային միությանն անդամակցելն ավելի շահեկան է, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ, մնացած թեմաները ձեր մեկնաբանություններն են, ձեր ցանկություններն են: Ձեր ձևակերպումն ի սկզբանե սխալ է: Դա նույն ա, որ վավերագրական ֆիլմի մասին գեղարվեսատական ֆիլից եք սկսում  հարցեր տալ»:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Արսենյանը հավաստիացրեց, թե ապրանքը վաճառքի է արժանի, երբ այն որակյալ է. «Ում իրացման շուկան գտնվում է Մաքսային միության տարածքում, իրեն ձեռնտու է Մաքսային միությունը, իսկ ով իր ապրանքը իրացնում է այլ տեղ, իրեն այլ շուկա է հետաքրքրում: Սակայն, ուզում եմ իմանաք, որ պետք է մտածել, ոչ թե որևէ միության մեջ մտնելու մասին, այլ՝ պահանջված, որակյալ, նորմալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք արտադրելու մասին: Այդ ժամանակ ողջ մոլորակի տնտեսական տարածքը կհանդիսանա իրացման շուկա: Այդ ժամանակ կապ չի ունենա՝ դու Մաքսային միության անդա՞մ ես, եվրոպական միության անդա՞մ ես, ասիական միությա՞ն, թե՞ օվկիանիայի կղզիների միության անդամ ես: Apple ընկերությունն արտադրում է հեռախոս, որը վաճառվում է ամեն տեղ, որովհետև նորմալ, պահանջված, ժամանակակից արտադրանք ա, պարզ ա՞: Այլ ընկերություն էլ արտադրում է զիբիլ, որը ոչ մի տեղ պետք չէ»:

Հետաքրքվեցինք նաև, թե իրականությանը հապատասխանո՞ւմ են լուրերը, որ ԲՀԿ-ն Մաքսային միության հարցում երկու թևի է բաժանվել: «Կարաք ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին հարցում անեք՝ հետո հարցման արդյունքները տեսակավորեք ու կտեսնեք՝ նման բան կա՞, թե՞ չէ: Դա գիտական աշխատանք կլինի»,- խորհուրդ տվեց Արսենյանը:

Տեսանյութեր

Լրահոս