
Հովիկ Աբրահամյան. Ես որև ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետարքրքվեցինք, թե իրականությանը համատասխանո՞ւմ են լուրերը, թե Մաքսային միությանը անդամագրվելու որոշման հարցում բանակցությունների սեղանին է դրվել Արցախի հարցը:
«Արցախի հարց՝ նման տեղեկատվության չեմ տիրապետում, համարում եմ սուտ, հեյրուրանք»,- պատասխանեց նա: 168.am-ը հետարքրքվեց, թե Ղարաբաղը նույնպե՞ս անդամակցելու է Մաքսային միությանը, ինչին ի պատասխան նա նշեց. «ՀՀ-ն է Մաքսային միությանը անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը: Ղարաբաղը անկախ պետություն է: Կրկնում եմ՝ նախագահը տվել է իր համաձայնությունը անդամակցության, իսկ դրանից հետո պետք է լինի ծավալուն գործընթաց: Երբ կունենանք պայմաններ, պայմանագրեր ձևաչափեր, այդ ժամանակ կքննարկենք, և կհասկանանք»:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, թե Մաքսային միությանն անդամակցելը պետք է բխի պետության շահերից, երկիրը պետք է ունենա իր շահը՝ բոլոր առումներով, սակայն, նա խոստովանեց, թե իրենք դեռևս չգիտեն՝ ո՞րն է լինելու այդ շահը. «Դեռ պետք է բանակցենք: Ես կոնկրետ կողմնակից եմ Մաքսային միությանը անդակացելուն, որովհետև հիմքում դրված է պետության շահը»:
Հարցին, թե չե՞ք ուզում Ղարաբաղն էլ անդամակցի, նա արձագանքեց. «Դե մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»: Ինչ վերաբերում է հանձնակատար Ֆյուլեի հայտարարությանը, թե ճնշումներ են եղել ՀՀ իշխանությունների վրա, և նրա պատրաստակամությանը` պաշտպանել ճնշված երկրներին, Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Ես որև ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա ՀՀ իշխանությունների վրա: Որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը: Դա նաև ասել է ՀՀ նախագահը»: