
Վրեժ Մարկոսյան. «Իսկ ի՞նչ է տվել մինչև հիմա Եվրոպան` բացի էդ այլասեռված բաներից, հոմոսեքսուալիզմ և այլ նման բաներից»

«Ես միշտ գտել եմ, որ մեր միակ պարտնյորը Ռուսաստանն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի համար առավել շահեկան է Ասոցացման համաձայնագի՞րը, թե՞ Մաքսային միությունը: Հարցին, թե ի՞նչ կտա Մաքսային միությանն անդամակցելը, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ է տվել մինչև հիմա Եվրոպան, բացի էդ այլասեռված բաներից, հոմոսեքսուալիզմ և այլ նման բաներից»:
Դիտարկմանը, թե խոսքը տնտեսական առավելությունների մասին է, նա այսպես արձագանքեց. «Մեր կոնկրետ միակ ռազմավարական պարտնյորը պետք է Ռուսաստանը լինի, քանի որ մեր սահմանները Ռուսաստանն է պահում»: