Սամվել Ալեքսանյանը՝ «Կարֆուր»-ի մասին. «Լենտն էլ ես եմ կտրելու»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդում էր, թե ուրախ է, որ Երևանում շուտով բացվելու է «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը: «Շատ լավ էլ անելու ա»,- նշեց նա: Նա հայտնեց, որ նույնիսկ ներկա է գտնվելու սուպերմարկետի բացմանը, ավելին. «Լենտն էլ ես եմ կտրելու»,- հայտարարեց նա:

Լրագրողների հարցին, թե գուցե դրա սեփականատերերից մեկն Դո՞ւք եք է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Կարող ա առաջարկի, ի՞նչ կա որ»: Հարցին, թե չե՞ք հրաժարվի, եթե առաջարկեն, նա նկատեց. «Չէ: Խի՞: Եթե մեկը բերի նվեր տա, կհրաժարվե՞ս»:

Սամվել Ալեքսանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությանը: Նա հայտարարեց, թե դա երկրի շահերից է բխում, բայց չմասնավորեցրեց՝ ինչ շահի մասին է խոսքը. «Երբ ժամանակը գա, կասեմ»,- խոստացավ նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս