Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները դժգոհ են Հանրային հեռուստաընկերությունից

ԱԺ-ում այս պահին քննարկվում է «Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունները: Նիստի ժամանակ հարակից զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, թե ինքն ամաչում է հեռուսատատեսությամբ էրոտիկ բովանադկություն պարունակող ֆիլմերի հանդիպելիս։

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թեև էրոտիկ տեսարաններով ֆիլմերը համապատասխան օրենքով թույլատրում է ցուցադրել կեսգիշերից հետո, բայց ինքը հաճախ դրանց հանդիպում է նաև ավելի վաղ ժամերին։ ԱԺ փոխխոնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ առաջարկեց ավելացնել գիտամշակութային հաղորդումները և վերջ դնել եթերային անճաշակությանը:

Նա ընդգծեց, որ կան նաև մի շարք որակյալ հաղորդումներ, որոնք սխալ ժամի են եթեր հեռարձակվում։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ դժգոհեց հեռարձակվող սերիալներից՝ կոչ անելով «մարշուտկաների շոֆերների» ճաշակին հարիր սերիալներ չհեռարձակել. «Ես հասկանում եմ՝ սերիալները քաղաքականություն են, մարդուն հրապարակից բազմոցին գամելու եղանակ են: Թող ներեն ինձ մարշուտկեքի շոֆերները, բայց մարշուտկեքի շոֆերների ճաշակի սերիալներ մի հեռարձակեք»:

Կարդացեք նաև

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ ասաց, թե ինքը դեմ չէ սերիալին` որպես ժանր, բայց դեմ է բռնություն քարոզող ֆիլմերին. «Ինչ ասես չկա՝ անհասկանալի ամուսնություններ, մանկատան երեխաներ… սա ի՞նչ է: Ազգային անվտանգության խնդիր է սա, որովհետև արժեհամակարգ ենք ձևավորում, մարդ ենք ձևավորում… »:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս