
Ինչպես է ՀՀԿ-ականը Վահան Հովհաննիսյանին պաշտպանում լրագրողներից

Այսօր լրագրողներն ԱԺ-ում փորձեցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին հարց ուղղել՝ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի ստանձնելու վերաբերյալ: Սակայն նա խուսափեց լրագրողներից և զրուցելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ գալիս մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Վահան Հովհաննիսյանի փոխարեն լրագրողներին պատասխանեց Հովհաննես Սահակյանը՝ ասելով. «Պարոն Հովհաննիսյանը զբաղված է»: