
Հրանտ Բագրատյան. «Ազատ և համափարպակ առևտրի գոտու համաձայնագիը դժվար ստորագրվի»

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ՀՀ-ի և Եվրոպայի միջև չի ստորագրվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` պատասխանելով հարցին, թե Եվրոպայի արձագանքից հետո կնախաստորագրվի՞ արդյոք ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
«Ես չեմ տիրապետում… Եվրոպայից եմ գալիս և կարող եմ ասել, որ կարծում եմ` Ազատ և համափարպակ առևտրի գոտու համաձայնագիը դժվար ստորագրվի»,- մասնավորեցրեց նա: Մեր այն հարցին, թե ՀՀ իշխանությունների մոտեցումը` չլսելու տալով եվրոպական մեսիջները, ինչպե՞ս կգնահատեք, նախկին վարչապետը պատասխանեց. «Տես Ֆյուլեի պատասխանը»:
Իսկ հարցին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի Չինաստան այցելությունից հետո խոսակցություններ կան Չինաստանի հետ համագործակցության մասին, հնարավո՞ր է համագործակցությունը, նա ծիծաղելով պատասխանեց. «Եվրոպան չստացվեց, ջնջում ենք` Չինաստան ենք գնո՞ւմ»: