
Արմեն Մովսիսյան. Գազի սուբսիդավորման հարցի լուծումը գտել ենք, դա կապ ուներ Մաքսային միության հետ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գնահատմամբ՝ Մաքսային միության անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը դրական է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, թե դա Հայաստանի տնտեսության համար բավականին դրական քայլ կլինի, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում, քանի որ հիմնական էներգակիրները Ռուսաստանից են:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս է կարգավորվելու գազի սուբսիդավորման հարցը: Ի պատասխան Արմեն Մովսիսյանը պատասխանեց, թե հարցը կարգավորվել է Մաքսային միությանը անդամագրվելով. «Սուբսիդավորման հարցը կլուծվի այդ բանի ներքո… Մաքսային միության ներքո… Արդեն լուծումը գտել ենք, դա կապ ուներ Մաքսային միության հետ»: