Դաշնակցությունը երբեք պաշտոնների համար չի ընկել որևէ մեկի գիրկը
«Մեկ-մեկ արձագանքներ եմ լսում, որոնք այնքան փոքր մտածողության արդյունք են, որևէ առնչություն չունեն պետականության հզորացման հետ: Դաշնակցությունը երբեք պաշտոնների համար չի ընկել որևէ մեկի գիրկը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը:
«120 տարուց ավելի է` կուսակցությունը կա ու կա հենց իր սկզբունքայնության շնորհիվ: Ինչո՞ւ շատերն էլ չկան, շատ կուսակցություններ 10 տարվա մեջ 5 անգամ վերակազմավորվում են կամ պայթում են միջից, որովհետև սկզբունք չկա: Նրանց շատերի սկզբունքը մեկն է` հասնել իշխանության, աթոռների, վայելել դրանք և վերջ: Իսկ դաշնակցականն այդպիսին չէ: Վստահ եմ, որ անկախ նրանից՝ դեսպանի նշանակումը կլինի՞, թե՞ ոչ, Դաշնակցության համար սկզբունք է` որտեղ կա Դաշնակցության կարիքը, ՀՅԴ-ն պատրաստ է, տալիս է: Մենք իբրև կուսակցություն, պետականությանը տալիս ենք ավելին, փոխարենը կամ ոչինչ չենք վերցնում, կամ վերցնում ենք այնքան չնչին բան, որ որևէ այլ ուժ, եթե լիներ մեր տեղում, վաղուց հիմա մարած կլիներ»,- հայտարարել է պատգամավորը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: