Էդվարդ Նալբանդյան. Շարունակելու ենք բոլոր ձևերով ընդլայնել այնքանով, որքանով, որ հնարավոր կհամարի Եվրամիությունը

Հայաստանը շարունակելու է իր ամենասերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին,  թե Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի փաստաթուղթը նախատեսվո՞ւմ է ստորագրել, թե՞ ոչ:

«Հայաստանը շարունակելու է բոլոր ձևաչափերով իր հարաբերությունները զարգացնել, խորացնել և ընդլայնել այնքանով, որքանով, որ հնարավոր կհամարի Եվրամիությունը, և դա չի խանգարի Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը»,- ավելացրեց Է. Նալբանդյանը՝ ըստ էության, չպատասխանելով Տ. Ուրիխանյանի հարցին:

ԲՀԿ պատգամավորին չգոհացրեց նախարարի պատասխանը. «Այդ խրատահորդորային զրույցի  համար շնորհակալ եմ: Բայց ես ասացի,որ երանգավորումներ իմ հարցը չունի՝ ինչ պետք է իմանայի, ինչ պետք է չիմանայի… Կա՞ն երաշխիքներ, որ մենք կգնանք Վիլնյուս, կնախաստորագրենք, իսկ դուք ասում եք Հայաստանի ցանկությունը… թե Հայաստանն ասել է, որ շարունակելու է: Եվոպացիներն արդյո՞ք նույնն են ասում»:

Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը՝ հիմնվելով այն հաջողությունների, ձեռքբերումների վրա, որոնք կան Հայաստանի և ԵՄ միջև. «Եթե որևէ մեկը ուրիշ երանգ է դնում սրա մեջ, դա անձնական մոտեցում է: Հստակ է ասված»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  ապագա համագործակցությանը, նախարարը ավելացրեց նաև, թե հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ իր հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ շարունակվելու են ինտենսիվ բանակցությունների ԵՄ և ՀՀ միջև:

Տեսանյութեր

Լրահոս