Մաքսային միությանն անդամագրվելուց հետո սահմանային գազի գինը 189 դոլար է կազմելու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետարքրքվեց, թե Մաքսային միությանը անդամագրվելու պատրաստակամության մասին արված հայտարարությունից հետո գազի գինը ՀՀ-ում փոփոխության կենթարկվի՞, սուբսիդավորման հարցերը ինչպե՞ս են լուծվելու:

Ի պատասխան՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, թե գազի գինը Հայաստանի համար սահմանի վրա 270 դոլար էր կազմում ռուսական «Գազպրոմի» կողմից, բայց երկար բանակցությունների արդյունքում, նախարարի խոսքով, նրանք եկել են այն որոշման, որ 270-ի 30 տոկոսը պետք է սուբսիդավորվի:

Արմեն Մովսիսյանը խոստովանեց, որ բանակցությունները շարունակվել են մինչև այն պահը, երբ հայտարարվել է Մաքսային միության անդամակցության պատրաստակամության մասին: Նա հայտնեց, որ Հայաստանի համար ռուսական Պետդումայում օրենք կընդունվի, ինչից հետո 30 տոկոս էժան գազ կստանա ՀՀ-ն:

Միաժամանակ նա շեշտեց, որ գազի գները մնում են նույնը, փոփոխության չեն ենթարկվելու: Նա նաև հայտնեց, որ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո սահմանային գազի գինը 189 դոլար է կազմելու:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս