Աղվան Վարդանյանը՝ Սուրեն Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի ազատ արձակման մասին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի համար տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:

«Ինձ համար գոնե ավելի տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան և այս ամբողջը տեղի ունենար դատարանում՝ բոլոր փաստարկների ներկայացմամբ: Բայց դա այն դատական իշխանությունն է, որը մենք ունենք, գնահատականներն էլ բոլորդ գիտեք: Ես համացանցում կարդացի փաստաբաններից մեկի գրառումը, որ ինքը երկու տարի պայքարում էր 16 տարեկան տղայի համար, ով օղի է գողացել, որպեսզի խափանման միջոցը փոխի ու չի կարողանում դա անել: Սա պատկերն է, մնացած արդեն ենթադրություններ են»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30