Սամվել Ալեքսանյան. «Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… Զիբիլանոցից, կռիսանոցից…»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայի» սեփականատերը չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Ալեքսանյանը: Նա հորդորեց «Փակ շուկային» վերաբերող հարցերով դիմել շուկայի տնօրենին` Վահագն Մկրտչյանին: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, որոնք անցկացվում են Փակ Շուկայի հարակից տարածքում և այն կանանց, ովքեր բղավում էին «Սամվել Ալեքսանյան բարերար», ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ… Սաղ պաշտպանում են ինձ, վա՞տ ա»:

Ապա Ս. Ալեքսանյանը դժգոհեց լրագրողներից. «Իմ արած լավ բաների մասին ոչ ոքդ չի գրում: Ոչինչ, մի օր խղճների վրա կգա. խիղճը կգա, ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը: Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել: Զիբիլանոցից, կռիսանոցից…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս