ՀԱԿ երթի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանում ԵԽ ԽՎ գրասենյակ` բանաձև հանձնելու

Ազատության հրապարակից մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի կուսակցության երթը շարունակվում է։ Երթի մասնակիցները Վազգեն Սարգսյան փողոցով ուղևորվում են դեպի Հայաստանում ԵԽ ԽՎ գրասենյակ։ Երթից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մասնակիցների համար ընթերցեց բանաձև՝ բաղկացած մի քանի կետից, որը մասնակիները միաձայն ընդունեցին։ Բոլորը կողմ քվեարկեցին։ Այդ բանաձևն էլ երթի մասնակցները հանձնելու են ԵԽ ԽՎ գրասենյակ։ Նշենք, որ երթը խաղաղ է ընթանում` առանց բախումների։ Մասնակիցները շարունակում են վանկարկել «Անսերժ Հայաստան, Սերժիկ հեռացիր»։

Լուսանկարը՝ 1in.am-ի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031