 
                        ՀԱԿ-ը երթ է անցկացնում. Մաշտոցի պողոտայում այս պահին երթևեկությունը կանգնած է
 
                                    Քիչ առաջ Ազատության հրապարակի մեկնարկեց Հայ ազգային կուսակցության կողմից կազմակերպված երթը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀԱԿ-ը որոշել է նշել այսպես։ Երթի մասնակիցները այս պահին շարժվում են Մաշտոցի պողոտայով։ Նրանց ուղեկցում են ոստիկանները։ Մաշտոցի պողոտայում այս պահին երթևեկությունը կանգնած է։ Երթի մասնակիցները թմբուկներով, դրոշներով և պաստառներով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանց ուղեկցում են ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը։ Մասնակիցները վանկարկում են նաև «Ազատ, անկախ Հայաստան»։
Մանրամասները՝ շուտով
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        