
Մովսիսյանը խոստանում է մարել «Նաիրիտի» աշխատակիցների պարտքերը

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստացավ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կուտակված աշխատավարձերը վճարվելու են: Սակայն նա ժամկետներ չնշեց, թե երբ են պատրաստվում վճարել այն. «Բոլոր տեխնիկական, տնտեսական հաշվարկներն ավարտված են և «Ռոսնևթը» նախնական համաձայնություն է տվել «Նաիրիտի» ծրագիրն իրականացնելու համար: Մնացած հարցերը` ֆինանսական սխեմաների պատկերը, մյուս հարցերը, քննարկման փուլում են, մինչև տարվա վերջ կավարտվեն»:
Հարցին, թե աշխատավարձերը կվճարե՞ք, նա դրական պատասխան տվեց. «Բնականաբար, ախատավարձերն էլ կվճարենք»: Իսկ ե՞րբ` հետաքրքվեցին լրագրողները: «Բոլոր պարտքերը` աշխատավարձերը, վճարելու ենք, ավարտենք, վերջացնենք, պարտքերը կմարենք»,- պատասխանեց Արմեն Մովսիսյանը: