Լևոն Զուրաբյան.Չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` պայքարել Օբամայի, Օլանդի կամ Պուտինի դեմ

«Արտաքին ուժերի դեմ պայքարում են շատ կոնկրետ պայմաններում, եթե ունես թշնամի, հակասություններ, ասենք, առևտրական հարաբերություններում, և կարող ես պայքարել անգամ շատ կոշտ: Բայց երբ խոսքը ներքին քաղաքական պայքարին է վերաբերում` ցույցեր, հանրահավաքներ, ապա ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` պայքարել Օբամայի, Օլանդի կամ Պուտինի դեմ: Ի՞նչ է սա նշանակում: Այդ մարդկանց դեմ թող պայքարի իրենց ընդդիմությունը, իրենց հասարակությունը, իրենց ժողովուրդները. մենք ի՞նչ գործ ունենք էդ մարդկանց հետ: Մենք պետք է պայքարենք այն իշխանությունների դեմ, որոնք խոցելի են միջազգային ճնշումների առաջ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ Երևանում անցկացված բողոքի ակցիաներին, որոնց ՀԱԿ-ը չէր մասնակցում:

«Ներքին քաղաքական պայքարը ես հասկանում եմ միայն քո սեփական իշխանության դեմ պայքարելով: Եթե համարում ես, որ Հայաստանն ինչ-որ հարցում սխալ է վարվում, այդ սխալն անում են քո իշխանությունները: Այսինքն` դու համարում ես, որ, եթե մեկ այլ իշխանություն լիներ, ելներ ազգային շահերից, չէր ենթարկվի այդ ճնշումներին, ճի՞շտ է: Ուրեմն նրա հետ հաշվի կնստեին, կբանակցեին… ուրեմն պետք է հասնել, որ նման իշխանություն ձևավորվի: Ի՞նչ է նշանակում` պայքարել այլ երկրների ղեկավարների դեմ: Դա նշանակում է մի բան` դու խուսափում ես պայքարել քո սեփական իշխանության նկատմամբ, հեշտացնում ես այդ իշխանության պահպանման գործը»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս