Գագիկ Մինասյան. Եթե որևէ ապրանք իր երկրում թանկանում է, մեկ այլ երկրում պետք է էժանանա՞
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանն, այնուամենայնիվ, որոշեց «ՀայՌուսգազարդին» պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանն արդեն իսկ հանդես է եկել այս հարցի շուրջ մեկնաբանությամբ:
«Ավելի մասնագիտական պատասխան ինձ թվում է` միայն ինքը կարող է տալ»,- ասաց Գ. Մինասյանը: Հարցին, թե վտանգ չե՞ք տեսնում նրանում, որ Հայաստանի գազի գինը կապված է լիելու Ռուսաստանի գազի ներքին գնի հետ, Գ. Մինասյանը պատասխանեց. «Ես դրա իմաստը չեմ հասկանում: Եթե որևէ ապրանք իր երկրում թանկանում է, մեկ այլ երկրում պետք է էժանանա՞: Ես, իսկապես, չեմ հասկանում, եթե մի ապրանք իր երկրում թանկանում է, որտեղ ինքը արտադրվում է, կարո՞ղ է մեկ այլ երկրում էժանանա: Իհարկե, ոչ: Դե ուրեմն պետք է հանգիստ վերաբերվել դրան»: