
Ալեքսանդր Արզումանյանը՝ Պուտինին. Տանտիրոջն են հարցնում՝ տանտերն ուզո՞ւմ է, որ իրեն հյուրընկալվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան «վերագաղութացմանն ուղղված այց էր»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է Վ. Պուտինի հայտարարությանը, թե ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ Կովկասից, Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Դա բավական զարմանալի հայտարարություն էր. տանտիրոջն են հարցնում՝ տանտերն ուզո՞ւմ է, որ իրեն հյուրընկալվեն: Պետք էր նախ սա իմանալ, հետո նման հայտարարություն անել: Դա մեր որոշելիքն է՝ ով այստեղ կմնա, ով այստեղ չի մնա»:
Մեր հարցին, թե փաստորեն իշխանությունը թո՞ւյլ է տալիս իր «տանը» նման հայտարարություն անել, Ալ. Արզումանյանն այսպես պատասխանեց. «Դրա համար էլ նման դժգոհություն իշխանության նկատմամբ ու բոլորը պահանջում են, որ օր առաջ իշխանափոխություն լինի»: