Ի սկզբանե պարզ է, որ Դատախազությունը դա չի կարող իրականացնել, որովհետև, եթե ատկատի ճանապարհով գնան, ուղիղ նախարարություն պիտի գնան,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով,- Իսկ ինչի՞ց պիտի վախենամ: Ես նոր մարդ չեմ այս ամենի մեջ, որ ինչ-որ բանից վախենամ»:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի երթը, որին մասնակցում էին ոչ միայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, քաղաքացիներ, այլև՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները, ի վերջո, առաջնորդվեն այն գիտակցությամբ, որ չկա այնպիսի հարց, որն իրենց լուծման բնագավառում չէ»,- այսօր Ազատության հրապարակում կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող ակտիվիստների և քաղաքական ուժերի միասնական հանրահավաք-երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Շատերը հավաքը կապում են ինչ-որ քաղաքական ուժերի հետ, անհատների հետ: Նման մարդիկ կամ միամիտ են, կամ ուզում են ինչ-որ կերպ ազդել, որ այս միասնությունը չկայանա: Այո, այս հավաքն ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասության կողմից: Եվ սա է այս հավաքի առավելությունը:
Դիմելով իշխանություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչքա՞ն պիտի արհամարհել, ինչքա՞ն պիտի չսիրել սեփական ժողովրդին, որ հասցնել այս վիճակին: Ստեղծված վիճակը ցինիզմ, դաժանություն որակելն այլևս շատ մեղմ գնահատական է: Մենք բոլորս գիտենք, որ սա մեր պայքարի առաջին քայլերից է»:
Նախաձեռնող ակտիվիստները չողջունեցին «Պայքար, պայքար» մինչև վերջ կարգախոսը և համառորեն բղավում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», ինչի առնչությամբ Լ. Զուրաբյանը նկատեց. «Ժողովուրդ ջան, պայքարել մինչև վերջ կարելի է ցանկացած հարցով: Այս կարգախոսից պետք չէ խրտնել»:
Մեր խնդիրն է՝ քոչարյանասերժական վարչախմբին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, ձեզ հայտնի բոլոր պաշտոնյաներին, հեռացնելը, ժողովրդի կողմից ընտրված, լիազորված իշխանություն հաստատելը:
Քիչ առաջ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության կազմակերպած երթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակից ակտիվիստների միջև:
Այս պահին հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա:
Զարուհի Փոստանջյանն առաջատար պատգամավոր է, նա ունի իր ողնաշարը, իր սկզբունքները, որոնք հարգանքի են արժանի: Մենք յուրաքանչյուրս դիմացինի մեջ պիտի տեսնենք լավը, ուժեղը, և ուժեղացնելով քաղաքացիական, քաղաքական պայքարը, պիտի հասնենք սահմանադրական Հայաստանի կերտմանը:
Այո, վարչապետը, կառավարությունը սխալ են, թերարժեք են, աշխատում են օրենքից դուրս, աշխատում են հակաժողովրդական, հակասահմանադրական ու հակապետական թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ և սրանում մեղսակից է խորհրդարանական մեծամասնությունը:
Հայաստանում չեմ հիմա, որ տեսնեմ, թե ակտիվիստներն ինչքան են ակտիվացել, բայց կարծում եմ, որ այս տարին էլ նախորդի նման կլինի: Միշտ էլ ակտիվիստներն ակտիվ են եղել, հենց դրա համար էլ կոչվում են ակտիվիստներ, որ ակտիվ են: Միշտ էլ դժգոհություններ լինելու են, դրա համար, իմ խորին համոզմամբ՝ 2014-ն էլ լինելու է մնացած տարիների պես:
Եթե պարոն Քոչարյանը չարձագանքեր, Տիգրան Սարգսյանի ասածը կընկալվեր այլևս որպես բացարձակ ճշմարտություն, որը, սակայն, իրականության հետ որևէ եզր չունի:
Վարչապետը Հանրապետական կուսակցության թեկնածու է և ոչ միայն ես, այլև ամբողջ Հանրապետական ֆրակցիան միշտ էլ պաշտպանել ենք ու կպաշտպանենք նաև հետագայում: Բայց քանի որ Հայաստանում չեմ, չգիտեմ՝ Քոչարյանն ի՞նչ է ասել, պիտի կարդամ, իմանամ:
168.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը շեշտեց, որ եթե անգամ Առաքել Մովսիսյանը խաղատուն է գնացել, գումար է պարտվել, դա օրինական է: «Նորմալ վերաբերվելու խնդիրը չէ… Լրիվ օրինական է, նույնիսկ եթե մեծ գումարներ պարտված լինի, ինչպես գրում են` չնայած` ասում եմ` իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, հրաժարվում է խոսել Ռ. Քոչարյանի կողմից գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած խիստ գնահատականների մասին:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արձագանքելով տեսակետներին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կարող է վերադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով, ասել էր. «Ինչի՞ եք մտածում, որ Քոչարյանն անպայման պիտի ԲՀԿ-ի միջոցով գա` ՀՀԿ-ի միջոցով էլ կարող է վերադառնալ»:
Ես Առաքել Մովսիսյանի անձնական կյանքի մեջ չեմ ուզում խառնվել, գնահատականներ տալ: Ես լավ չեմ ճանաչում Ա. Մովսիսյանին, բայց որքանով ճանաչում եմ` շատ նորմալ անձնավորություն է: Կարող է և տանուլ է տվել… ես ի՞նչ իմանամ, չգիտեմ, իրա հետ չեմ եղել տանուլ տալու ժամանակ, որ կարողանամ ասեմ` իրականում նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրուցում անդրադարձավ լուրերին, թե ինքն օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել: 168.am-ի հետ զրույցում վերջինս հերքեց իր մասին շրջանառվող լուրերը` նշելով. «Վայ, ես դրանց հերն անիծեմ… Հայաստանում ո՞ւր ա խաղատուն, որ մի հատ էլ էդ խաղատանը գումար տանուլ տանք»:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների շրջանում իրարանցում էր. լուրեր էին տարածվել, որ քիչ առաջ մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Այս լուրը 168.am-ի հետ զրուցում հաստատեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորատում:
Չե՞ք հիշում, նա ասաց, թե 2007թ. խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակները ճշտվել են իր հետ: Ես համոզված եմ, որ նրա ազդեցությունը ՀՀԿ-ում դեռ կա, ինչպե՞ս կարող է չլինել: Վերադառնալու շատ ուղիներ կան, դրա համար եկեք մի փոքր ԲՀԿ-ին հանգիստ թողնենք: Ես կարծում եմ, որ ԲՀԿ անդամները լսում են Գագիկ Ծառուկյանին, իսկ թե Ծառուկյանը լսո՞ւմ է Քոչարյանին, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց, ըստ իս, Ծառուկյանն է վերահսկում ԲՀԿ կուսակցությունը:
Ընդդիմադիր լինում են իշխանությանը, ոչ թե իշխանության մեկ անձի: Առավել ևս, երբ Քոչարյանը Սերժ Սարգսյանին պաշտպանության տակ է առնում, միայն վարչապետին է քննադատում: Ի՞նչ է` նախագահը չգիտի, ինչպիսի տնտեսություն է վարվում Տ. Սարգսյանի կողմից, առավել ևս, երբ նա մինչ այդ ԿԲ նախագահ է եղել: Նման բան չկա, որ մի վարչապետ ես քննադատում, ընդդիմադիր ես դառնում:
«Վարչապետն արձագանքել է, էլ ի՞նչ է պետք այդտեղ, մարդը ասել է: Հո խոսքը մենամարտի, դուելի մասին չէ՞… եղել է կարծիք, Տիգրան Սարգսյանն էլ արձագանքել է, էլ ի՞նչ կոմենտարիաներ են պետք այստեղ»:
Սովորաբար, երբ դժգոհում ես իշխանությունից, քննադատում, մեղադրում, դա արդեն դիտարկվում է՝ որպես ընդդիմադիր մոտեցում, բայց Քոչարյանին տարանջատել հանցանքներից՝ հնարավոր չէ: Հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ մի ելույթ չի կարելի դիտարկել՝ որպես ընդդիմադիր դաշտից հնչող կարծիք:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է պատրաստվում նշել Ամանորը: Ի պատասխան` նա ասաց, թե տոները անցկացնելու է ընտանիքի հետ միասին Ծաղկաձորում: Մեր հարցին, թե ի՞նչ է նվիրելու կնոջը, երեխաներին, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես նվեր եմ էլի… Թանկարժեք նվեր եմ»
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ խորհրդարանում ընդունելության էր հրավիրել: Ներկա էին ոչ միայն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև` պատգամավորներ:
Նույն խորհրդարանի հասցեին քննադատություններ կային, որոնք անտեղի էին, որովհետև խորհրդարանը վատ առումով ոչ մի դերակատարություն չի ունեցել, իսկ այ կառավարությունը կարող էր հանրությանն ավելի մանրակրկիտ, թափանցիկ ներկայացնել:
Եթե ես սխալ բան եմ անում ու դրա մասին խոսեք` ես չեմ վիրավորվի, եթե ես թերություն ունեմ` դրա մասին խոսեք, ես չեմ նեղանա, բայց չի կարելի ստեր ստեղծել, հորինել, իսկ նման մարդիկանց վերջը շատ վատ է լինելու:
Արգելել են լրագրողների մուտքը` սխալ են արել. իրենք իրենց են ստվերել: Իրենց գործը, իրենց մտադրությունը ինչի՞ են թաքցնում հանրությունից: Դա հո գաղտնիք չի՞: Ես դատապարտում եմ ու փորձելու եմ անպայման ինչ-որ ձևով պարզել:
Եթե Տիգրան Սարգսյանը հարգում է իր տեղեկացված լինելու իրավունքը, ապա պիտի հարգեր նաև ՀՀ մնացած բոլոր քաղաքացիների, այդ թվում` քաղաքական ուժերի, նույնանման իրավունքը և տար պատասխան ոչ միայն իր անվան հետ կապված օֆշորային սկանադալի, այլև` «Նաիրիտի» հարյուր միլիոնավոր մսխված դոլարների և այլ խնդրահարույց պատմությունների համար: