Տիգրան Սարգսյան. Ո՞րն է Մաքսային միությանը միանալու Հայաստանի մոտիվացիան

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցող «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ռուսերենով ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նրանց մասնակցության համար, ապա՝ խոսելով ֆորումի կարևորության մասին, ասաց. «Այն կարևոր է, որովհետև անցկացվում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի պետական այցի շրջանակներում: Նստաշրջանի խորագրի ընտրության հարցը պայմանավորված է Մաքսային միությանն անդամակցելու, իսկ հետագայում՝ Եվրասիական միությանը մաս կազմելու Հայաստանի որոշմամբ: Այս կոնտեքստում մի քանի հարց է առաջանում, որոնց ես կպատասխանեմ իմ ելույթում:

Առաջին հարցն այն է, թե ո՞րն է Մաքսային միությանը միանալու Հայաստանի մոտիվացիան: Առաջին հերթին մենք շարժվեցինք այն անհերքելի՝  մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու փաստով: Առաջին հերթին հասկանալի էր, որ անհրաժեշտ է կոլեկտիվ որոշում այն մարտահրավերների համար, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը»:

Վարչապետը ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում դժվար է ստեղծել մրցունակ տնտեսություն, ինչը երբեմն անլուծելի խնդիր է այն երկրների համար, որոնք ունեն սահմանափակ ռեսուրսներ և փոքր շուկա, ինչպիսին Հայաստանն է:

«Սա երկակի դժվար է, եթե հաշվի առնենք այն, թե ինչպիսի աշխարհաքաղաքական դիրքում ենք հայտնվել: Մաքսային միությանը անդամակցելը, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ուղղված է ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ՝ կայուն տնտեսական աճի և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար»,- հավելեց Տիգրան Սագսյանը, ապա նշեց, որ հաշվի առնելով այս հանգամանքը Հայաստանը եկել է այն որոշման, որ պետք է լիարժեք մասնակցի ինտեգրացիոն գործընթացներին, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրները, ՀՀ հիմնական տնտեսական գործընկերները:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն ՌԴ-ի հետ մեր պետության հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և խոշորագույն ինվեստորը.

«Տնտեսական հարաբերությունները ունեցել են մշտապես զարգացող բնույթ: Մենք ներկայումս հասել ենք մեր հարաբերությունների զարգացման բարձրագույն կետին: Տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարությունը, որն արտացոլված է երկարատև տնտեսական հարաբերությունների՝ մինչև 2020թ. ծրագրերում, պետք է ուղղված լինի առևտրատնտեսական դիֆերսիֆիկացիայի պայմանների ապահովմանը մեր երկրների միջև»:

Անդադառնալով հարցին, թե ինչով է ՀՀ-ն մտնում ՄՄ՝ Տիգրան Սարգսյանը նկատեց, թե Հայաստանը դատարակ ձեռքերով չի մտնում ՄՄ: «Մենք համոզված ենք, որ կարող ենք բերել թարմություն և նոր գաղափարներ ՄՄ-ի աշխատաններ»,- հավելեց նա:

Վերջում նա նաև նաև նշեց, որ ինտեգրումը պետք է արդյունավետ լինի առաջին հերթին հասարակ քաղաքացիների համար, ովքեր պետք է հասկանան, որ իրենց կյանքում բարեփոխումներ են լինելու:

Տեսանյութեր

Լրահոս