«Մարդիկ կան, իրենց տեսակով անհավատ են». Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին
«Քննարկումները անադյունավետ չէին, և միայն ընդդիմությունը կարող է մտածել, որ ինքը հարց կառաջադրի, ու ոտքի վրա բոլորը պիտի աշխատեն»,- այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողովի նման նախագիծ է ստեղծվելու այս անգամ ՀՀԿ կողմից: Սահակյանը հայտարարեց, որ իրենք այս առնչությամբ հատուկ սցենարներով հանդես կգան՝ չբացառելով, որ իրենք կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը հասարակությանը տեղյակ կպահի հասարակությանը հուզող խնդիրների մասին: «Հենց այնպես հանձնաժողովներ չի կարելի ստեղծել: Եթե դա պահանջ դառնա, կստեղծվի: Բայց հանձնաժողովի աշխատանքները նախկինում շահարկումների թեմա են դարձել, արդյուավետությունը չեմ տեսնում, որովհետև կդառնա քաղաքական շահարկումների առարկա՝ ինչպես ընդդիմությունն է բոլորին հանցագործի վերածում»,- նշեց նա:
Գալուստ Սահակյանն, անդրադառնալով նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ասաց. «Մարդիկ կան, իրենց տեսակով անհավատ են: Ձեր ասած անձն այն քաղաքական գործիչը չէ, որին հավատալը կամ չհավատը մեծ ձեռքբերում կլինի: ՀԱԿ-ը կարծես թե ընտրություններից հետո տարբեր խմբեր ունի՝ մեկ պատուհանի արժեքով չի աշխատում: Վերաբերմունքի տեսակետից ինձ համար ընդունելի են Արամի (Մանուկյան – Տ.Մ.) մոտեցումները, որովհետև նա մի քանի հարկ բարձր է ձեր ասած անձից և նա խոսում է այն մասին, ինչին հավատում է: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել, դիվիդենտներ շահել: Արամի խոսքն ինձ համար ըդնունելի չէ, բայց ազնիվ է, ինչը գնահատելի եմ համարում: ՀԱԿ-ում բավական լուրջ քաղաքական գործիչներ կան, բայց մնացածները շղարշի հետևը թաքնված մարդիկ են, որոնք չգիտեմ՝ ինչ են ցանկանում, ինչ են որդեգրել»: