Արթուր Բաղդասարյանը հայ միգրանտների հարցով դիմել է ռուս գործընկերոջը

Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված օրենքի կապակցությամբ, որն արդեն գործում է այս տարվա հունվարից, ՕԵԿ-ը վաղը քննարկում է կազմակերպել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ կուսակցության համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ նոր օրենքի՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկվում են:

Մարգարյանի խոսքով՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է ուղարկել Ռուսաստան՝ խնդրանքով՝ մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ընդունված օրենքում որևէ փոփոխություն կատարել Հայաստանի մասով:

«Պարոն Արթուր Բաղդասարյանն արդեն համապատասխան գրություն է ուղղել իր ռուս գորժընկերոջը՝ Պատրուշևին, որ ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ քննութան առարկա դառնա այս երեք ամիս ժամանակահատվածի վերանայման հարցը»,- նշեց ՕԵԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728