
«Գեշ հարց էր». Գալուստ Սահակյանն ամաչեց պատասխանել

Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, Հանրապետական իշխանությունից կմնա միայն «ականջը»: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ, հարցին, թե Հանրապետական կուսակցությունից ամենամեծ կտորը ո՞րը կմնա, եթե ժողովուրդը դուրս գա փողոց, զարմացավ. «Ի՞նչ կլինի…. Կտո՞րը»: Սահակյանը խնդրեց կրկնել հարցը, ապա ճշտեց՝ «Հագուստի՞ կտորը»: Երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հասկացավ հարցի էությունը, ծիծաղեց, ապա պատասխանեց. «Էհ, ամաչում եմ ասեմ… Գեշ հարց էր»: