«Թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով». Նաիրա Զոհրաբյան

Գազի հարցերը քննարկող ժամանակավոր հաձնաժողով ստեղծելու ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը բարեհաջող կերպով տապալվեց խորհրդարանական մեծամասնության կողմից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը հիմնական հարցերի պատասխանները, որոնք բարձրացվել էին չորս քաղաքական ուժերի կողմից, չունեին, ուստի իրենք հերթական անգամ ընտրեցին փախուստի, այն է՝ նախագիծը տապալելու տարբերակը: Հիմա կարծես թե փորձ է արվում ինչ-որ նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ, եթե նախաձեռնությունը հերթական իմիտացիան է լինելու, գոլորշի բաց թողնելու համար, որովհետև իրապես հանրությունը մեծապես վրդովված է այս խնդրով, ապա մենք կքննարկենք՝ ընդհանրապես մասնակցե՞լ, միանա՞լ այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ», – ասաց Զոհրաբյանը: Ինչ վեաբերում է Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությանը՝ իշխող մեծամասնության անունից նման հանձնաժողով ստեղծելու մասին,ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես արձագանեց. «Մենք որևէ ամբիցիա չունենք, եթե իրենց նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայմանորեն իրենք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:

Տեսանյութեր

Լրահոս