Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է ԲՀԿ համագումարին, թե՞ ոչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ն երկար ժամանակ չէր հայտնում՝ ե՞րբ է կուսակցությունը հրավիրելու համագումարը:
Նաիրա Զոհրաբյանը համագումարի առնչությամբ այլ տեղեկատվություն չհրապարակեց՝ ասելով, որ կազմակերպչական հարցերով ինքը չի զբաղվում: Իսկ հարցին՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ ԲՀԿ-ի համագումարին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: