
Յուրի Վարդանյանը՝ Դավիթ Թորոսյանի մասին. Դա իրենց որոշելիքն է, ինչո՞ւ պիտի նախարարությունը դեմ լինի

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչև վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում և վերադարձել է պաշտոնը ստանձնելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով 168.am-ի հարցին՝ դե՞մ եք եղել Թորոսյանի նշանակմանը, Յուրի Վարդանյանը ասաց. «Բացարձակապես այդ հարցում որևէ խնդիր չկա, թյուրիմացություն է: Ֆեդերացիան որոշում է ընդունել, որ այդ մարդն աշխատի մարզիչ: Դա իրենց որոշելիքն է, ինչո՞ւ պիտի նախարարությունը դեմ լինի, օրենքի փոփոխություն է արել ֆեդերացիան, ու նախագահը մարզիչ է նշանկել Դավիթ Թորոսյանին»: