Գալուստ Սահակյանի կոչը՝ մի սպառեք ձեր ունեցած վառելիքը
Թեպետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան հայտարարել էր, որ յոթ տոկոս տնտեսական աճ չապահովող կառավարությունը պետք է հրաժարական տա, գործադիր մարմինը շարունակում է աշխատել: Այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը ականջալուր չէ՞ ՀՀ նախագահի խոսքին, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Գիտեք, էներգակիրները շատ թանկ են, և չի կարելի անընդհատ կրակի վրա բենզին լցնել: Եթե ըմբռնումը նա լինի, որ երկրում քաղաքական, տնտեսական պայմանները կային ու կառավարությունը չկարողացավ պայքարել, բնականաբար, խնդիր կառաջանար: Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ եք մտնում կառավարության կամ նախագահի լիազորությունների շրջանակը: Դա մեր լուծելու խնդիրն է: Մենք գնում ենք այն տրամաբանությամբ, ինչը ես ասացի: Ամեն ինչ ինչ ասվում է ոչ թե ցանկությունների, այլ՝ հնարավորությունների շրջանակում: Այն պահին մենք բավական լուրջ տնտեսական աճ ունեինք, հնարավորություններ, երբ տեսնեն,ք որ հնարավոր էր, ու չի ապահովել, այլ հարց կլինի: Մի սպառեք ձեր ունեցած վառելիքը»: