
Փոստանջյանը կվերադառնա ու կշարունակի իր գործունեությունը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ քառօրյա նիստին չմասնակցեց, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում ուսում ստանալու պատճառով: Այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վտանգված չէ՞ Զարուհի Փոստանջյանի մանդատը, «Ժառանգութուն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանն այն մարդը չէ, որ երբևէ վտանգի տակ լինի»: Նա հիշեցրեց, թե նման նախադեպեր եղել են, երբ Ազգային ժողովի պատգամավորները մեկնել են վերապատրաստման, ուսման, ապա վերադարձել ու շարունակել են իրենց գործունեությունը: «Այնպես որ, սպասենք Զարուհի Փոստանջյանին՝ նա կվերադառնա ու կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը»,- հավելեց Հակոբյանը: