Հովիկ Աբրահամյան. Մեզ պետք չէ սիրել, մեզ պետք է հարգել, մեզ հետ պետք է համագործակցել

«Ոնց որ բարձր գոռալու, շատ խոսելու մրցույթ լինի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ «Նաիրիտի» հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ի քննարկման ժամանակ:

Նա հանդուրժողականության կոչ արեց, ապա հայտարարեց, թե իրենք կողմնակից են, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի:

«Մենք՝ իշխանություններս, կողմնակից ենք ստեղծել հանձնաժողով: Մոտ մի քսան օր առաջ զարմանում էիք, չէիք հավատում, որ ստեղծելու ենք գազի ժամանակավոր հանձնաժողով, բայց ստեղծեցինք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Քանի որ, «Նաիրիտի» հարցն այդպես էլ չմտավ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ, և հարցը ներկայացվեց միայն արտահերթ կարգով, Հովիկ Աբրահամյանը խոստովանեց, որ ինքն է դեմ եղել հարցը քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու մտադրությանը: «Հիմա ուզում եմ նորից անկեղծ խոսել՝ ես եմ դեմ եղել, որ մտնի քառօրյա, պատճառն այն է, որ դուք իշխանությունների պրոբլեմներն եք ուզում թաղել, կոծկել, բայց մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու, մենք ոչ մեկի հետ չունենք պայման, որ որևէ իշխանության ներկայացուցիչ գա պաշտոնի ու սկսի զբաղվել ապօրինություններով: Ու եթե կան նման մարդիկ ձեր օգնությամբ պետք է վեր հանենք, դատապարտենք նման մարդկանց:

Կարդացեք նաև

Մեզ պետք չէ սիրել, մեզ պետք է հարգել, մեզ հետ պետք է համագործակցել: Ես խոստանում եմ, հարգելի ընդդիմություն, չորս քաղաքական ուժեր, որ ես՝ որպես ԱԺ նախագահ, ստեղծելու եմ հնարավորություն, որ այս հարցը նույնպես քննարկվի ԱԺ-ում:

ՀՅԴ-ի իմ հարգելի գործընկեր, դուք ասում եք, թե մինչև աշուն համաձայնեք, ես ձեզ տալիս եմ խոստում՝ աշնանն այդ հարցին անդառանալու: Ինչո՞ւ  եք վիրավորում մեկդ մյուսին: Հարիր չէ այս ամբիոնից երկրի վարապետի անունը հնչեցնել, եթե կան նման խնդիրներ, դիմեք, վեր հանեք, պատասխանատվության ենթարկենք: Ամեն անգամ ոչ մեկը ջանք չի խնայում, վեր է կենում, սկսում է վարչապետին փնովել՝ վարչապետը, վարչապետի եղբայրը…»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս