Արմեն Մովսիսյանը՝ «Նաիրիտի» մասին. Եթե Կառավարությունն ուզենար սնանկացներ՝ 3-4 տարի առաջ սնանկացման մոտիվները կային

««Նաիրիտը» միշտ եղել է Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը թե խորհրդային, թե հետխորհրդային ժամանակներում: Ամենամեծը լինելով՝ ունեցել է  ամենածանր պրոբլեմները»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ «Նաիրիտի» հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ «Նաիրիտում» աշխատում է 2500 մարդ, ուստի բնական է, որ ցանկացած խնդիր մեծ հնչեղություն է ստանում: «Բայց հնչեղություն ստանալն էլ իր ձևն ունի: Եթե այդ հնչեղությունը պիտի քաղաքական երանգ տա, ես համաձայն չեմ»,- անդրադառնալով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների քննադատություններին ասաց նա:

Նաև հավելեց. «Քաղաքական երանգ եք տալիս, ասում եք, թե Կառավարությունը որոշել է սնանկացնել «Նաիրիտը», Կառավարությունը որոշել է ժողովրդին քցել դռները, թալան կատարել այնտեղ: Եթե Կառավարությունն ուզենար սնանկացներ՝ 3-4 տարի առաջ սնանկացման մոտիվները կային, կարող էր սնանկացնել, ժողովրդին չէր պահի, կհաներ դուրս և կտար երկամսյա աշխատավարձերը»։

Նախարարի դիտարկմամբ՝ ԱԺ-ում սիրողական մակարդակում տրվեցին ամենատարբեր գնահատականները: «Դուք արդեն գնահատականներ եք տալիս, և տպավորություն է, որ հանձնաժողովի հաշվետվությունն ենք լսում»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ա. Մովսիսյանը հայատարարեց, որ «Նաիրիտում» ծրագիր է իրակացվում՝ «Ռոսնեֆտ» ըներության հետ, ուստի հանձնաժողով ստեղծեու ժամանակը չէ: «Ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել աշխատանքները խոչընդոտել։ Վերջապես գտնվել է ընկերություն, որը հնարավորւոթյուն ունի 500 մլն դոլարի ներդրում կատարել ընկերությունում»,- հայտարարեց նա։

Սակայն նախարարի խոսքը կիսատ մնաց, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշեց արտահերթ ելույթ ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728