Հովիկ Աբրահամյանը հուսախաբ արեց ՀՅԴ-ին
«Նաիրտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ ներկայացրած նախագծը ԱԺ մեծամասնությունը մերժեց՝ 55 դեմ, կողմ 44 և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քվերակությունից առաջ քսան րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի մեծամասնությունը ևս մեկ անգամ մտածի:
«Ընդմիջում խնդրեցինք, որ մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև այն հույսն ու հավատը, որ ներշնչում է Ազգային ժողովի նախագահը, իրենց մեջ ամփոփեն, կարող են գոնե աշնանը այս հարցին լուծում տան»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ընդմիջումից հետո վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, թե ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախագծին: Նա շեշտեց, որ հանձնաժողովի ստեղծումը կխանգարի բանակցությունների ընթացքին և իր հիմնական արդյունքին չի ծառայի։
Նշենք, որ այս պահին Ազգային Ժողովի առջև բողոքի ակցիա են անցկացնում «Նաիրիտի» աշխատակիցները, ովքեր այդպիսով ցանկանում են ազդել Ազգային Ժողովի վրա՝ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու հարցում: