«Ամբիցիոզ պլան մի դրեք, որ Պուտինը ձեզ պետք է բացատրի». Ռուբեն Հակոբյան
Խորհրդարանական մեծամասնությունը նախորդ քառօրյա նիստում մերժեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը՝ «գազային համաձայնագրերի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ապա ինքն առաջարկեց ստեղծել նմանատիպ հանձնաժողով:
ՀՀԿ-ՕԵԿ կոալիցյաի կողմից գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման խորհրդաանական քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե իր համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչո՞ւ մեծմասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը:
«Մեծամասնությունը մերժեց, բայց կներեք, ոչ մի համոզիչ պտասխան չեղավ, թե ինչո՞ւ մերժեցիք: Ասել, թե միայն քմահաճություն է, որ մենք պետք է նախաձեռնեք և դուք պետք է խաղաք մեր խաղի կանոններով, քիչ է: Ասել, թե մեծամասնությունը մտահոգված էր, թե մեր առաջարկած հանձնաժողովում ավելի քիչ հարցեր էին ընդգրկված, քան հասարակությանն է հետաքրքրում, քիչ է: Ուրեմն ի՞նչ է սա…»,- նշեց Հակոբյանը:
Նա կրկին թվարկեց այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները ստանալու համար ոչ իշխանական չորս խմբակցությունները առաջարկում էին ստեղծել հանձնաժողով, ապա, անդրադառնալով մեծամասնության կողմից առաջարկվող նախագծում ընդգրկված հարցերին, ասաց.
«Դուք, ցավոք սրտի, այնպիսի հարցեր եք դրել, որ եթե ամբողջ ԱԺ գումարման ընթացքում լրջորեն քննարկենք, չի բավարարի այդ գումարումը: Ընդ որում՝ վերջում էլ կհայտնվենք այն վիճակում, որ կասենք՝ իզուր էինք քննարկում: Ես երեկ Դավիթ Հարությունյանին ասացի, թե ի վերջո, ինչպե՞ս պետք է ճշտենք՝ Իրանը գազ Հայաստանին կմատակարարի՞, թե՞ ոչ, ու շատ ճիշտ ասաց պարոն Հարությունյանը, որ սա քաղաքական հարց է: Ասվում է՝ կուսամնասիրենք, ի՞նչը ուսումնասիրենք, գիտենք, որ ենթակառուցվածքներ կան ու գիտենք՝ ինչո՞ւ չեն թողնում, բայց որպեսզի ճշտենք այդ հարցերը պիտի գնանք կամ Իրանի նախագահի հետ հանդիպենք, կամ առնվազն Պուտինի հետ հանդիպենք, հարցրենք, թե այդ ի՞նչ հարց է: Նրանք էլ մեզ հետ կնստեն, անկեղծ կխոսեն, կասեն այո, այդպես է, կասեն ինչու: Ու ամբիցիոզ պլան մի դրեք, որ Պուտինը ձեզ պետք է բացատրի կամ Իրանի նախագահը, թե ինչու է այդպես»:
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունների առաջարկած ժամանակավոր հանձնաժողովը նպատակ ունի ստուգել նաև գազի կալորիականությունը, Ռ. Հակոբյանը ասաց, թե դրա ժամանակն արդեն անցել է: Ըստ նրա՝ կալորիականության ստուգման հարցը արդիական էր, երբ մեծ ծավալով գազ էր մտնում, երբ ձմեռ էր, ցուրտ:
«Հիմա անցավ այդ պահը ու ես արդեն բավական ժամանակ է ջեռուցում չեմ օգտագործում ու շատերն էլ ու այս պահին խնդիր չկա դա ստուգել ու վստահ եմ, որ կառավարությունը կասի, թե ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա:
Վերջում Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ կքվեարկենք մեծամասնության կողմից հանձնողովի ստեղծման նախաձեռնությանը, իսկ թե կունենա՞ն արդյոք հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը, թե՞ ոչ, Հակոբյանը առայժմ չմանրամասնեց, նշելով, որ այդ հարցը դեռ կքննարկեն: