Պարույր Հայրիկյանը՝ մեղադրողի միջնորդության մասին. Ինքը տվել է մինիմումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Արամ Ամիրզադյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Նա միջնորդեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, Սամվել Հարությունյանին՝ 13 տարի ժամկետով, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարի ժամկետով: Լրագրողները գործով տուժող Պարույր Հայրիկյանից հետաքրվեցին՝ ի՞նչ է կարծում վերջինս ներկայացված ժամկետների մասին:

«Կարող էր ավելի քիչ տալ, որովհետև մեկ է՝ ես իրենց բոլորին ներում եմ շնորհելու»,- ի պատասխան հարցին՝ ասաց Պ. Հայրիկյանը: Իսկ հարցին՝ որքա՞ն ժամկետ կարող էր միջնորդել մեղադրողը, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Դե հիմա 10-ից ավել ինչքան էլ տալիս են, նշանակություն չունի: Ինքը տվել է փաստորեն մինիմումը: Աննախադեպ բան է: Նախատեսվածի մինիմում տալիս են այն մարդուն, ով որ… Այնպես որ՝ դուք շատի մասին որ խոսում եք, իմացեք՝ հոդվածն ինչ է ասում: Եթե 12-ից է տալիս, մարդը տվել է մինիմումը: Բայց ես միևնույն է՝ իրենց հետո պիտի ներում շնորհեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031