«Պարո´ն վարչապետ, Դուք դավաճան չէիք երազում լինել». ազատամարտիկը՝ վարչապետին

Ազատամարտիկներն այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն: Մի խումբ, ազատամարտիկներ, մասնավորապես, Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու հանրահավաքին: Վերջինս նշել է, որ «այս քամին փչում է Ռուսաստանից և ես չեմ ուզում իմ նախնական ուղուց շեղվել և շարունակելու եմ պայքարել ազատամարտիների սոցիալական ապահովության հարցերի լուծման ուղղությամբ»: Լրագրողներն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ազատամարտիկներ Խաչատուր Խաչատրյանից և Էդիկ Ներսիսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք սա նշանակու՞մ է, որ ազատամարտիկների մեջ պառակտում կա: Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ ազատարատիկների միջև կան տարաձայնություններ, սակայն պառակտում չկա. «Ես հավատացնում եմ ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին, որ ազատամարտիկների մեջ կարող են լինել թեթև տարաձայնություններ, բայց պառակտում… դա Ղարաբաղյան գոյամարտը ապացուցեց, որ պառակտում չի լինում: Մեր գերնպատակը մեկն է՝ հայրենիքի փրկությունը»: Հարցին՝ ինչի շուրջ են ազատամարտիկների տարաձայնությունները, նա պատասխանեց. «Որ մեր տղաները հավատում են երևի վարչապետը կամ պաշտպանության նախարարը խոստացել են մեր հարցերը լուծել, և գրվում էր, որ դա նախագահի, չգիտեմ, կառավարության ուշադրության կենտրոնում է: Ո՞նց կարող էր այսքան ժամանակ լինել ուշադրության կենտրոնում և ոչ մի բարեփոխում չարվեր: Դրա համար հիմա մենք նույնիսկ չենք էլ հավատում այս կառավարությանը, այս իշխանություններին, որ մեր հարցերը կարող են այդպես լուծոլ, ինչպես ընդունված է ուրիշ պետություններում»: Խաչատուր Խաչատրյանը հայտարարեց, որ իենք անձերի դեմ խնդիր չունեն. «Նույն ՍԵրժ Սարգսյանը, նույն Սեյրան Օհանյանը մեր մարտական ընկերներն են եղել և իրենց վատ չեն դրսևորել, բայց հարցը կայանում է նրանում, որ այն ժամանակ նույնիսկ հանցագործները, երբ որ գալիս էին Ղարաբաղ, մաքրվում էին, դառնում էին իրոք, հերոսացումի նվիրաներ, կերտողներ, հերոսություն անողներ և ընդգրկվում էին հասարակության մեջ որպես ազատ, մաքուր մարդիկ, իսկ այսօր… Մաքուր մարդն ավարտում է բարձրագույն ուսումնական հաստատությունը, ունենում է ակադեմիական կրթություն, բայց այս համակարգում ոնց որ մի կեղտահորում, անպայման աղտոտվում է»: Նրա խոսքով՝ իրենք իշխանությունների պահանջում են աշխատել. «Բարի եղի´ր, պարոն նախարար, քեզ վարձատրում է ժողովուրդը այս խարշատված կյանքով, բարի եղի´ր, աշխատի´ր»: Այս ընթացքում ազատամարտիկները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն, Խաչատուր Խաչատրյանի խոսքով, իրենք շոշափելի արդյունքներ այդպես էլ չեն տեսել՝ չնայած եղել են խոստումներ: «Ճիշտն ասած, արդեն տևական ժամանակ նկատելով մեր կառավարության՝ մեր հանդեպ որդեգրած դիրքորոշումը՝ մենք կասկածամիտ ենք, որ մեր հարցերը կառավարությունը կարող է լուծել»,- ասաց նա: Լրագրողները հետքրքրվեցին՝ ինչ խնդիր կդնեն ն վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջ, եթե նա խոստանա հենց այս պահին լուծել իրենց խնդիրները. «Առաջինը կասենք, պարո´ն վարաչպետ, Դուք Ձեր մոր սրտի տակին որ թպրտում էիք, դեռ չծնված, դավաճան չէին երազում լինել կամ ազգի հակակրանքը չէիք ուզում ձեր նկատմամբ լիներ: Խնդրում ենք աշխատեք: Օրենքի գերակայությամբ աշխատե´ք»:

Տեսանյութեր

Լրահոս