«Փարկինգ Սիթի Սերվիս»-ին դատի են տալիս

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հ/կ-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի դեմ: Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության facebook-յան էջից, ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ին, որին ի պատասխան ընկերությունից հայտնել են. «Ի պատասխան Ձեր 26.07.2013թ. թիվ 204-ի 4 հարցմանը հայտնում ենք, որ ««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ ընկերությունը հանրությանը ծառայություններ չի մատուցում և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետևաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընկերության վրա չի տարածվում, և ընկերությունը պարտավորություն չունի տրամադրելու Ձեզ տեղեկատվություն»:

«Parking City Service-ը համարում է, որ ինքը հանրությանը ծառայություններ չի մատուցում եւ ուրեմն տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի։ Փաստորեն ծառայություն չի մատուցում, բայց մենք վճարում ենք։ Կարդացեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնին գրած իրենց գրությունը։ Այս գործով էլ ենք գնում դատարան»,- նշված է Ինֆորմացիայի ազտության կենտրոնի facebook-յան էջում:

Հիշեցնենք, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը զբաղվում է վճարովի ավտոկայանատեղիների կահավորմամբ, իսկ ավտոկայանտեղիներից ստացված շահույթի 70 տոկոսն ուղղվելու է հենց այս կազմակերպությանը:

pcs

Տեսանյութեր

Լրահոս