
Միջադեպ դատարանում. Խաչատուր Պողոսյանը հայհոյեց դահլիճում ներկաներից մեկին (տեսանյութ)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը վրդովվեց, երբ նրա կինն ու դահլիճում ներկաներից մեկը խոսակցության բռնկվեցին միմյանց հետ: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը նույնիսկ հայհոյեց դահլիճում ներկաներից մեկին:
Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդմիջեց դատական նիստը, երեք անձի դուրս հրավիրեց դատարանի դահլիճից, ինչից հետո միայն վերսկսվեց դատական նիստը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսնյութում: