Որտեղի՞ց 10 միլիոն դոլար «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի սեփականատիրոջը

Երևանի ամբողջական կահավորումը վճարովի ավտոկայանատեղերի համար նախատեսվում է ավարտել 2014-ի ավարտին:  Մինչև 2014-ի  ավարտը «Փարկինգ Սիթի Սերվիս»  ընկերությունը պատրաստվում է կատարել 10 մլն դոլարի ներդրում, կահավորել 20 հազար ավտոկայանատեղի, իսկ ընդհանուր տեսախցիկների թիվը կանցնի 5 հազարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓՊԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ որ ընկերության հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է։ Իսկ հարցին՝ որտեղի՞ց է Տ. Հարությունյանը կարողացել 10 մլն դոլար գումար գտնել՝ ներդնելու համար, պատասխանեց. «Ներգրավված վարկային միջոցների, փոխառությունների հաշվին»:

Ավելացնենք, որ ըստ որոշ տեղեկությունների, «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության իրական սեփականատերը ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի եղբայրն է։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031