«Նաիրի» բ/կ փոխտնօրեն. Ազատ Գասպարյանի վիճակը միջին ծանրության է, նույնիսկ մի քիչ դեպի ավելի ծանր
Ինչպես հայտնի է, արդեն երկու օր է՝ դերասան Ազատ Գասպարյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
168.am-ը բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանից հետաքրքվեց՝ ինչպե՞ս է դերասանի առողջությունը: «Վիճակը նույնն է, ոչ մի փոփոխություն չկա: Նույն վիճակում է՝ առանց էական փոփոխությունների»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրենը:
Մեր հարցին, թե Ազատ Գասպարյանին բուժող բժիշկներն ինչպե՞ս են գնահատում դերասանի առողջական վիճակը, Սիրանույշ Մարտիրոսյանը պատասխանեց. «Միջին ծանրության, նույնիսկ մի քիչ էլ դեպի ավելի ծանր»: