Նախկին օդաչուն մեղադրվում է թռիչքային ժամերի վերաբերյալ կեղծ տեղեկանքներ ձեռք բերելու մեջ

Օգոստոսի 2-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա քաղաքացի Ա. Ա.-ի գործով դատական նիստը:

Ըստ datalex տեղեկատվական համակարգի, Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով նախկին օդաչու` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Էլմիրա Միրզոյանից ձեռք է բերել հավելագրումներով կազմված թռիչքային ժամերի վերաբերյալ կեղծ տեղեկանք:

«Խարդախությամբ պետությունից խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի հիման վրա նշանակվել է կենսաթոշակ և Ա. Ա.-ի ամսական կենսաթոշակը կազմել է 86.953,4 ՀՀ դրամ 55.104 ՀՀ դրամի փոխարեն»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Գործով նախագահող դատավորը Վազգեն Ռշտունին է: Ամբաստանյալ Ա. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս