«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Վերջինս, սակայն, չէր ներկայացել դատական նիստին։ Նա նամակով տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց դատական նիստը հետաձգել և նշանակել հոկտեմբերի 8-ին։ Հաջորդ նիստի ընթացքում Տիգրան Եգորյանը հանդես կգա ճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս