
Բժիշկները մենքենավարի առողջական վիճակը գնահատում են ծանր, հարաբերական կայուն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել. Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մենքենավար Ա. Թամազյանն իրեն դուրս էր նետել ընթացքի ժամանակ: Հարավ կովկասյան երկաթուղուց հայտնել են, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել, դուրս է նետվել միայն մեքենավարը, մյուսները կարողացել են կանգնեցնել մեքենան:
Երիտասարդը սկզբում տեղափոխվել էր «Արմավիր», ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
168.am-ը Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են բժիշկները գնահատում նրա առողջական վիճակը: «Նա «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեկ՝ ժամը 15-ի սահմաններում, տեղափոխվել վերականդանացման բաժանմունք: Ասեմ, որ ինքը «Էրեբունի» բժշկական կենտրոն է եկել «Արմավիրի» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոն տեղափոխվել է պոլիտրավմաներով, այսինքն՝ բազմաթիվ վնասվածքներով: Այժմ գիտակցություն ունի, պարզապես շնչում է արհեսատական շնչառության ապարատով: Երեկվանից մինչև հիմա գտնվում է դինամիկ հսկողության տակ, անընդհատ ենթարկվում է որոշակի հետազոտությունների: Իրականացվում են բուժական պրոցեդուրաներ: Բժիշկներն այս պահին առողջական վիճակը գնահատում են ծանր, հարաբերական կայուն»,- ասաց Շուշան Հունանյանը: