Ակորդեոնահար Ալիկ Սարգսյանը ծեծ է կերել և այն ժամանակվանից «մուռ պահել». Քրեագետը՝ բանդայի գործի մասին

Նախաքնության ընթացքում «բանդայի» գործով ամեն ինչ չի պարզվել, ամեն ինչ հստակ չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: «Դատավորի համար շատ դժվար է այս գործից գլուխ հանել»,- ասաց նա: Նրա խոսքով՝ այժմ Արտուշ Հակոբյանը համարվում է ավազակախմբի ղեկավարը: «Արտուշ Հակոբյանը, եթե իսկապես այս խմբի ղեկավարն էր, ամբողջ Հայաստանը թնդում էր, չասեմ Ճապոնիան ու Ֆիլիպինները, գոնե Հայաստանը թնդում էր այդ ընտիր բանից՝ տեսեք ինչպես են կուռկուռի ձագ դարձել սրանք: Հիշում եք այդ հաղորդումը, որը եթերում սարսուռ էր առաջացնում: Արտուշ Հակոբյանը կարող էր տեսած լիներ այս հաղորդումը, կարող էր տեսած չլիներ: Ես ստուգել եմ. Արտուշ Հակոբյանի հայրը այս օրը զանգել է տղային և ասել, գիտես՝ ինչ կա, Արտուշ, այսպիսի բան են ասում, և մեր ոստիկաններ են եկել, քեզ են հարցնում, աում է՝ ինչ է եղել: Ասում է, այ հայրիկ, հանգիստ եղիր, ես որևէ կապ չունեմ դրանց հետ: Մարդն այսպես է պատասխանում ամսի 23-ին: 24-ին Արտուշ Հակոբյանը կարգին, նորմալ հագնված վիճակում գնում է ռեստորանային համալիր՝ Աճառյանի փողոցի վրա գտնվող ռեստորանային համալիր, այնտեղ գալիս, ձերբակալում են իրեն, և պարզվում է, որ իր կողքին կապած է ատրճանակ: Ընդունենք: Ես չեմ կարող հերքել կամ հաստատել: Եթե դուք ձերբակալում եք այս մարդուն, եթե որևէ մեկը դատարանում ներկա է եղել, այս մարդու խոսելաձևից, պահվածքից զգում եք, որ այս մարդը գիժ չէ, խելագար չի, աննորմալ չի, ինքը իր հորից իմանում է և հեռուստատեսությունից իմանում է, որ մի ավազակախումբ է ձերբակալվել տներ թալանելու մեղադրանքով (հենց այդ օրն էլ ասում են, որ տներ էին թալանում, արդեն մայիս ամսի սկսած) և ինքն էլ կասկածվում է որպես այդ խմբի ղեկավար, մյուս օրը հագնում, սիրուն գնում է դատախազներից մեկի ծննդյան օրվա տոնակատարությանը ռեստորան: Նորմալ մարդը այսպես կանե՞ր: Նորմալ մարդը, եթե իսկապես մեղավոր էր, այդպես սիրուն չէր հագնվի: Կհագնվեր հասարակ շորեր և Հայաստանից անհետ կկորեր, եթե ինքը մեղավոր է»,- ասաց Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով՝ իր համար կասկածելի հանգամանքներից է այն, որ Արտուշ Հակոբյանի՝ Սարյան փողոցում գտնվող բնակարանի խուզարկությամ գտնվել է 3 հեռախոսային քարտ, մեկ ապարանջան, «որը ամենաաղքատ աղջիկը այդպիսի ապարանջան իր թևին չէր կապի: Իսկ Արտուշ Հակոբյանը իր կնոջը այդպիսի էժանագին բան չէր նվիրի»:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այս քրեական գործով ամբաստանյալների աթոռին հայտնված անձանց քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձանց համարում է,թե ոչ, Ս. Գալոյանը պատասխանեց. «Այդ քրեական գործում բոլորի կենսագրությունը նշելիս նշված է, որ սրանք բանտարկված են եղել, սրանք ազատազրկված են եղել: Ընդունենք: Ես բան չունեմ ասելու: Նույնիսկ ձեր ասածի նման նրանք կարող է հանցավոր աշխարհի ասեր լինեին (թեկուզ այդպես չէ)… Բայց դա թույլ չի տալիս այս մարդկանց մեղքը չապացուցված… իսկ մեղքը ապացուցվում է միայն դատարանով: Դատարանը դեռևս գնում է, դատը շարունակվում է և երկար կշարունակվի, հավատացած եղեք»: Ս. Գալոյանը հարց հնչեցրեց, եթե ամբաստանյալների աթոռին հայտնած անձիք մեղավոր, չեն, ապա ովքե՞ր են մեղավոր: «Ես կարծում եմ, ես զրուցել եմ, և սա իմ կարծիքը չէ, պարզապես ես եկել են այն հետևության, որ սա գալիս է 1977 թվականին տեղի ունեցած մի շատ անմեղ դեպքից, երբ որ Սուրեն Հակոբյանի բարեկամներից մեկի աղջկա փրկվելու առիթվ քեֆ էր կազմակերպված և եկել էին,այսպես ասած, նվագողների խմբեր: Սուրեն Հակոբյանի քենու աղջկա փրկության առթիով, մարդը դժբախտության մեջ էր ընկել, հետո փրկվել է, հետո բժիշկը փրկեց այդ աղջկան: Խնջույք են սարքել, Սուրեն Հակոբյանը հրավիրել է մի խումբ, պարզվել է, որ իր քենին էլ հրավիրել է իր քրոջ տղային իր խմբով: Իր քրոջ տղան՝ ակորդեոնահար Ալիկ Սարգսյանը (նկատի ունի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին Օ.Հ.) եկել է այդ խմբով 1977 թվականին: Եվ այստեղ բավականին մեծ կռիվ է եղել,  թե ինչու են նրանք գալիս, մենք կգանք, նվագում ենք: Սա ինձ պատմել են Արտուշ Հակոբյանի հարազատները: Նրանք եղել են 16-17 տարեկան տղաներ, այդ ժամանակ ինքը ակորդեոն է նվագել և, այսպես ասած, դաստա է ունեցել: Դաստա է ունեցել, եկել է: Այդ ժամանակ էլ Սուրիկն ասել է՝գիտեք՝ ինչ կա, տղերք ջան, կռիվ մի արեք: Մեկ մեկդ նվագեք, մեկ մյուսդ: Ամեն մեկիդ 500-600 ռուբլի փող կտամ, գնացեք: Բայց կռիվ է եղել: Գուցե սրանից է այն ժամանակվանից մուռ է պահել, որպեսզի Սուրեն Հակոբյանի տղային՝ Արտուշին… Այդտեղ կռիվ է եղել, ծեծ են կերել, գնացել են: Այդքան բան»: Ծեծ ուտողն էլ, ըստ Սերգեյ Գալոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է եղել:
Անդրադառնալով գործով մյուս ամբաստանյալ Արման Դալլաքյանի մահվան դեպքին՝ Սերգել Գալոյանն ասաց, որ այն «պարուրված է մշուշով»: Նա նշեց, որ իր համար կասկածելի է նաև այն հանգամանքը, որ Արման Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, նախ դիմում է դատարանին ու խնդրում իր որդու մասով գործը չկարճել և շարունակել դատաքննությունն ու արդարացնել նրան, ապա որոշ ժամանակ անց նոր դիմում ներկայացնում՝ խնդրելով քննության չառնել իր նախորդ խնդրանքն ու իր որդու նկատամաբ դադարեցնել քրեական հետապնդումը:

Տեսանյութեր

Լրահոս